Տպել
03.07.2017
«Մենք կարեւորում ենք բազմակուսակցական ժողովրդավարության լիարժեք կայացումը Հայաստանում». Արմեն Աշոտյան
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 3-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին եւ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության գործադիր մարմնի անդամ, Թյուրինգիայի լանդթագի (խորհրդարանի) նախկին նախագահ Դագմար Շիպանսկիին:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Գերմանիայի հետ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, տարբեր ոլորտներում սերտ փոխգործակցությունը եւ այս համատեքստում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի դերն ու ջանքերը: Հանձնաժողովի նախագահն իր խոսքում ներկայացրել է տեսակետներ երկկողմ հարաբերությունների հետեւողական զարգացման հեռանկարների շուրջ: Արմեն Աշոտյանը կարեւորել է նաեւ եվրոպական պետությունների հետ կուսակցական հարաբերությունների զարգացման հնարավորությունները եւ նշել, որ բազմակուսակցական մշակույթի զարգացման համատեքստում Հայաստանը մեծապես կարեւորում է եվրոպական փորձն ու անցած ճանապարհը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գիտահետազոտական ոլորտի զարգացումներին, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության հեռանկարներին:

Գիտահետազոտական ոլորտում համագործակցության առաջնահերթությունների շրջանակում Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է արտերկրի մասնավոր ընկերությունների ներգրավման հնարավորությունները: Գիտության ոլորտի ձեռքբերումների շրջանակում կարեւորվել է Հայաստանի միացումը «Հորիզոն 20-20» ծրագրին:

Անդրադարձ է կատարվել նաեւ տնտեսության զարգացման ռազմավարությանը: Արմեն Աշոտյանը կարեւորել է նորարարական մոտեցումների կիրառումը ոլորտում՝ չեզոքացնելու աշխարհագրական դիրքով պայմանավորված մարտահրավերները:

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձել են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումներին: Ներկայացվել են Հայաստանում գործող առաջատար ընկերությունների ձեռքբերումները միջազգային շուկայում: Արմեն Աշոտյանն այս համատեքստում կարեւորել է նաեւ հայկական սփյուռքի դերն ու ներուժը՝ ոլորտում նոր հնարավորությունների եւ տեղի երիտասարդ գիտնականների համար հնարավորությունների ստեղծման հարցում:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ տարբեր ոլորտներում Գերմանիայի հետ համագործակցության հեռանկարներին:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...