Տպել
23.08.2017
Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում  Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:

Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովում արդեն ձեւավորվել են բարեկամական խմբերը, եւ ինքը շարունակելու է գլխավորել Արգենտինայի հետ բարեկամական խումբը, որը պատկառելի կազմ ունի:

Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել դեսպանի շահագրգիռ գործունեությունը հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: ՀՀ ԱԺ փոխնախագահը, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը, ընդգծել է միջազգային կառույցներում բարեկամ երկրների համագործակցության նշանակությունը:

Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ նախորդ դարասկզբին ապաստան տալով հայերին՝ Արգենտինան դարձել է նրանց երկրորդ հայրենիքը եւ հետագայում վճռական քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար: ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը թեւակոխում է նոր փուլ՝ թուրքական ժխտողականության դեմ պայքարի փուլը:

Բարձր գնահատելով Արգենտինայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը խաղաղություն արտահանող երկիր է եւ մերժում է ռազմական ցանկացած լուծում:

Էդուարդ Շարմազանովը, կարեւորելով փոխայցելությունների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, իր արգենտինացի գործընկերներին հրավիրել է Հայաստան:

Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ կարեւորել խորհրդարանական համագործակցության դերը բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում: Դեսպանը նշել է, որ պետք է օգտագործել խորհրդարանական բոլոր ձեւաչափերը՝ հարաբերությունների համակողմանի զարգացման համար: Դեսպանի խոսքով՝ հայկական համայնքի ներկայությունն Արգենտինայում իր ազդեցությունն է ունեցել երկու երկրների բարեկամության կայացման եւ կապերի խորացման գործում:

Հանդիպման ավարտին Գոնզալո Ուրրիոլաբեիտիան նշել է, որ այս տարի լրանում է Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, եւ դեսպանատունը կազմակերպելու է մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցելու հրավիրել է ՀՀ ԱԺ փոխնախագահին:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...