ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 25-ին Ծաղկաձորում հանդիպել է «Բազե 2017» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ:
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ընթացքում մարզական, մշակութային եւ ինտելեկտուալ մրցույթներին զուգահեռ մշտապես կազմակերպվում են հանդիպումներ պետական, քաղաքական, մշակութային գործիչների հետ, որոնց ընթացքում երիտասարդները քննարկումներ են ունենում հյուրերի հետ, ստանում իրենց հուզող հարցերի պատասխանները:
Խորհրդարանի ղեկավարն անմիջական զրույց է ունեցել հավաքի մասնակիցների հետ, եւ կարմիր, կապույտ, նարնջագույն ջոկատների ներկայացուցիչներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ՀՀ ԱԺ նախագահին: Երիտասարդների հարցերը վերաբերել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, երկրում երիտասարդական ծրագրերի իրականացմանը:
Արա Բաբլոյանը «Բազե»-ի 15-ամյակի առթիվ մի շարք բազեականների պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատվոգրերով, ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներով, ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով: Բազեականներն էլ իրենց հերթին ՀՀ ԱԺ նախագահին հանձնել են հոբելյանական տարին խորհրդանշող բազեի արձանիկ:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը լուսանկարվել է բազեականների հետ եւ խոստացել առաջիկա տարիներին նույնպես այցելել նրանց՝ ճամբարականների հետ առավել անմիջական շփվելու ակնկալիքով:
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...