Տպել
25.08.2017
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այցելել է բազեականներին
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 25-ին Ծաղկաձորում հանդիպել է «Բազե 2017» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ:

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ընթացքում  մարզական, մշակութային եւ ինտելեկտուալ մրցույթներին զուգահեռ մշտապես կազմակերպվում են հանդիպումներ պետական, քաղաքական, մշակութային գործիչների հետ, որոնց ընթացքում երիտասարդները քննարկումներ են ունենում հյուրերի հետ, ստանում իրենց հուզող հարցերի պատասխանները:

Խորհրդարանի ղեկավարն անմիջական զրույց է ունեցել հավաքի մասնակիցների հետ, եւ կարմիր, կապույտ, նարնջագույն ջոկատների ներկայացուցիչներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ՀՀ ԱԺ նախագահին: Երիտասարդների հարցերը վերաբերել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, երկրում երիտասարդական ծրագրերի իրականացմանը:

Արա Բաբլոյանը «Բազե»-ի 15-ամյակի առթիվ մի շարք բազեականների պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատվոգրերով, ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներով, ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով: Բազեականներն էլ իրենց հերթին ՀՀ ԱԺ նախագահին հանձնել են հոբելյանական տարին խորհրդանշող բազեի արձանիկ:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը լուսանկարվել է բազեականների հետ եւ խոստացել առաջիկա տարիներին նույնպես այցելել նրանց՝ ճամբարականների հետ առավել անմիջական շփվելու ակնկալիքով:



18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...