ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում:
Գլխավոր քարտուղարը Հայաստան է այցելել ՀԱՊԿ անդամ պետություններ այցելության շրջանակում՝ նպատակ ունենալով այցի ընթացքում քննարկել այս տարվա աշնանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի Մինսկում կայանալիք վեհաժողովի նախապատրաստմանը վերաբերող հարցերը:
Զրուցակիցները քննարկել են վերջին ամիսների ընթացքում ՀԱՊԿ գործունեությանը, առաջիկա միջոցառումներին, նոր ծրագրերին առնչվող բազմաթիվ հարցեր:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ՀԱՊԿ դերը եւ գործունեությունը տարածաշրջանում խաղաղության պահպանման եւ անվտանգության ամրապնդման գործում:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 29-ին հրավիրված նիստում քննարկել է առաջիկա աշնանային նստաշրջանի եւ առաջին քառօրյայի օրակարգերում ընդգրկվելիք մի շարք հարցեր։ Հանձնաժողովի օրակարգի հաստատումից հետո ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետ...
Արա Բաբլոյանն ընդունել է Մաջեդ էլ Շաֆիին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 29-ին ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» ՀԿ ղեկավար Մաջեդ էլ Շաֆիի գլխավորած պատվիրակությանը: Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության ղեկավարին եւ կանադացի խորհրդարանականներին Արցախ այցելելու որոշման համար՝ նշելով, որ այնտեղ նրանք անաչառ տեղեկատվություն...