Տպել
06.09.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Պատվաստանյութերի եւ իմունիզացիայի գլոբալ դաշինք կազմակերպության անդամներ Ջեմիլիա Շերովային (ԳԱՎԻ երկրի ավագ մենեջեր), Ջոհանա Ուիշնեւսկային (ԳԱՎԻ ավագ մենեջեր) եւ ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանին:

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Հակոբ Հակոբյանը կարեւորել է Պատվաստանյութերի եւ իմունիզացիայի գլոբալ դաշինք կազմակերպության եւ ՀՀ կառավարության համագործակցությունը եւ նշել, որ աշխարհն արդեն ճանաչել է պատվաստումները որպես կանխարգելման լավագույն գործիք եւ կարծում է, որ պատվաստումների նպատակային եւ ճիշտ կիրառումը հիվանդությունների կանխարգելման լավագույն ճանապարհն է:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Պատվաստանյութերի եւ իմունիզացիայի գլոբալ դաշինք կազմակերպության անդամները նշել են, որ իրենց այցի նպատակն է ծանոթանալ Հայաստան-ԳԱՎԻ համագործակցության խնդիրներին եւ հնարավոր բացթողումներին: Հյուրերը կարեւորել են նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանում հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ծրագրերը տարածաշրջանում լավագույններից են:

Հակոբ Հակոբյանը կարեւորել է կազմակերպության հետ համագործակցության շարունակականությունը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...