ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է հայաստանյան մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների, ովքեր նախաձեռնել են «Վերջ երեխաների դեմ բռնությանը» հնգամյա հանրային քարոզարշավը, որը համաշխարհային նույնանուն արշավի հայաստանյան նախաձեռնությունն է: Ըստ նախաձեռնող խմբի անդամների՝ ՄԱԿ-ի 2030 կայուն զարգացման նպատակներն ընդգծում են երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձեւերի վերացման անհրաժեշտությունը եւ խրախուսում անդամ պետություններին իրականացնել գործուն քաղաքականություն: Հայաստանյան արշավի նպատակն է նվազեցնել մեր երկրում երեխաների նկատմամբ կիրառվող ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունը:
ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը, ՍՕՍ մանկական գյուղերի տնօրեն Աշոտ Քոչարյանը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ներկայացուցիչ Գայանե Վարդանյանը եւ «Սեյվ դը չիլդրեն»-ի ներկայացուցիչ Գրիգորի Գրիգորյանցը ՀՀ ԱԺ նախագահին են ներկայացրել հնգամյա քարոզարշավի կազմակերպման նպատակը, խնդիրները եւ հրավիրել նրան մասնակցելու հանրային արշավի՝ սեպտեմբերի 26-ին կայանալիք պաշտոնական մեկնարկին:
Արա Բաբլոյանն ընդգծել է նախաձեռնության կարեւորությունը եւ նշել, որ մոտեցումները պիտի լինեն կշռադատված՝ երեխաներին չվնասելու համար: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ պետք է միավորել ջանքերը՝ երեխաներին աջակցելու եւ նրանց իրավունքները պաշտպանելու գործում: Արա Բաբլոյանը նշել է, որ պետք է նախապատրաստել հասարակությանը, կրթության միջոցով հասնել հանրության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: ՀՀ ԱԺ նախագահը հանրային արշավը նախաձեռնող խմբի անդամներին հորդորել է ներկայացնել առաջարկներ, որոնցով հնարավոր կլինի կարգավորել ոլորտին առնչվող օրենսդրական դաշտը, քաղաքացիական հասարակությանը մտահոգող հարցերին տալ լիարժեք լուծումներ:
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...