Տպել
14.09.2017
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 7

Սեպտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Պատգամավորները ողջունել են խորհրդարանի աշխատանքին հետեւող, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրում ընդգրկված աշակերտներին եւ մանկավարժներին:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող նախաձեռնությունը, որով առաջարկվում է պարզեցնել լիցենզավորման ուղղությամբ կարգավորման ծավալը: Առաջարկվող նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կառավարության որդեգրած՝ տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին եւ բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման քաղաքականության համատեքստում: Վերոնշյալ նպատակների իրականացումը սերտորեն կապված է լիցենզավորման բնագավառում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաեւ մաքսային բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման պահանջը հանելու հետ:

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը: Նա պարզաբանել է, որ նախագծում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում վերջերս կատարված փոփոխություններով:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Իրենց տեսակետներն են հայտնել պատգամավորները

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը կարեւորել է ընդունվող օրենքների կիրառումը, ձեռնարկությունների թափանցիկ գործունեության թափանցիկությունը: Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ մեր երկրում տնտեսվարողները դեռեւս լավ չեն գիտակցում աուդիտորական գործունեության կարեւորությունը:

Քննարկվել են համաձայնագրեր

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Նա նշել է, որ այն տիպային է, իսկ նպատակը կողմերի նախանշած գերակա ոլորտներում տեխնիկական համագործակցության խթանումն է: Փոխնախարարը նշել է, որ գերակա ոլորտների ընտրությունը կիրականացվի առաջիկայում:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արտակ Զեյնալյանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման /ռեադմիսիայի/ մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սամվել Ֆարմանյանը:

Քննարկվել է ԴԱՀԿ ծառայության ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնություն

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը քննարկման է ներկայացրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխանցվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդ, որում գոյացած միջոցներն օգտագործվում են կատարողական ծախսերի, հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման, համակարգի զարգացման եւ ծառայողների նյութական խրախուսման, ինչպես նաեւ սույն մասի 3-րդ պարբերությունում նշված դեպքում հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցմանն ուղղված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների վերականգնման համար, ինչպես նաեւ ապահովելու համար վարչարարության հետեւանքով կայացված վարչական եւ դատական ակտերով սահմանված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վճարումները:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցումը կատարվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին: Այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված միջոցները վերականգնվում են հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

Oրենքն ուժի մեջ մտնելու պահին հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասը հատուցելու մասին այն բոլոր ակտերը, որոնք օրինական ուժի մեջ են մտել 2014 թվականի հունիսի 1-ից հետո, ենթակա են կատարման դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի հաշվին»:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է Ռուստամ Մախմուդյանը:

Իրենց դրական տեսակետներն ու առաջարկներն են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Բոստանջյանը, Արփինե Հովհաննիսյանը, Գեւորգ Պետրոսյանը:

Խորհրդարանն այնուհետեւ քվեարկությամբ ընդունել է վերոնշյալ օրինագծերն ու համաձայնագրերը:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:



13.05.2024
Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակությունն այցելել է խորհրդարան
Մենք կարեւորում ենք Հայաստանի եւ Նեպալի միջեւ հարաբերությունների զարգացումը: Երկու երկրներն էլ ունեն բավականին հետաքրքիր նմանություններ եւ առկա է տարբեր բնագավառներում երկկողմ ներուժն առավել ակտիվ իրացնելու անհրաժեշտություն.  ողջունելով Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակութ...

13.05.2024
«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցի 15 հայ աշակերտ
Արդեն երեք տարի է՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի նախաձեռնությամբ իրականացվում է «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագիրը, որին արդեն երկրորդ անգամ մասնակցում է նաեւ Հայաստանը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը նշել է, որ նախորդ տ...

13.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով ԵԱՀԿ նախագահության ստանձնման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանն Իեն Բորջին մաղթել է արդյունավետ աշխատանք, ընդգծել, որ ...

13.05.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Բրատիսլավայում է
Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի փոխնախագահ Լուբոշ Բլահայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Բրատիսլավայում: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Մայիսի 13-ին պատվ...

13.05.2024
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Ալեն Սիմոնյանը Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին մաղթել է հաջողություն ստանձնած բարձր առաքելության իրականացման գոր...

13.05.2024
Քննարկվել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների եւ պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը եւ պահանջարկը շարունակել են դանդաղել: Վերոնշյալ զարգացումների եւ մի շարք երկրներում իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության պարագայում միջազգային ապրանքահում...

13.05.2024
Նախագծերի ընդունմամբ կխստացվի սպանդանոցային գործունեության վերահսկողությունը
Նախագծերի ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը: Խախտումների հայտնաբերման պարագայում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք` կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեություն...

13.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկույցում փաթեթի համահեղինա...

13.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործունեության ընդլայնում նախատեսող նախագծին
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 13-ին քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարա...

13.05.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

13.05.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...