Տպել
15.09.2017
Տեղի է ունեցել Հայաստան-Իսրայել հասարակական միջազգային երրորդ համաժողովը
1 / 3

Սեպտեմբերի 13-ին «Դաբլթրի բայ Հիլթն» հյուրանոցում տեղի է ունեցել Հայաստան-Իսրայել հասարակական միջազգային երրորդ համաժողովը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, բարեկամական խմբի անդամները եւ Իսրայելից ժամանած մի շարք ներկայացուցիչներ` Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորությամբ: Համաժողովի աշխատանքներին մասնակցել են նաեւ ոլորտի պատասխանատուներ հայկական եւ հրեական կողմից, ինչպես նաեւ մի շարք հյուրեր:

Համաժողովի բացմանը ելույթներով հանդես են եկել Հայաստանի եւ Իսրայելի միջեւ խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավարներ Գագիկ Մինասյանը եւ Թալի Պլոսկովը: Համաժողովի աշխատանքները համակարգել են Հայկ Քոթանջյանը եւ Ալեքսանդր Ցինկերը:

Համաժողովին նախորդող օրերին երկու երկրների համապատասխան ոլորտների ներկայացուցիչներն ունեցել են մի շարք հանդիպումներ եւ քննարկումներ: Առանձնացվել են ոլորտային որոշ ծրագրեր, որոնց շուրջ առաջիկայում համատեղ աշխատանքներ կիրականացվեն:

Նախանշվել են հաջորդ համաժողովի ոլորտային թեմաները. համաժողովը նախատեսվում է անցկացնել Իսրայելում, իսկ մինչ այդ աշխատանքներ կտարվեն այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ:

Նշենք, որ սեպտեմբերի 14-ին ավարտվել է Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:



12.07.2024
Խորհրդարանը հյուրընկալել է «Կանանց մասնակցության խթանումը քաղաքական եւ քաղաքացիական կյանքում» ծրագրի մասնակիցներին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Ալխաս Ղազարյանը եւ Լիլիթ Ստեփանյանը հուլիսի 12-ին հանդիպել են «Կանանց իրավունքների տուն» կազմակերպության նախաձեռնությամբ խորհրդարան այցելած Շիրակի մարզի շուրջ 20 կանանց եւ աղջիկների հետ: Կազմակերպությունը Ժողովրդավարության ...

12.07.2024
Ավստրիան` որպես ԵՄ անդամ երկիր, առանցքային գործընկեր է Հայաստանի համար. Հակոբ Արշակյանը` Ավստրիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը` Թբիլիսի): ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ավստրիայի աջակցությունը մեր երկրին եւ այս հարցում նշել դեսպանի անձ...

12.07.2024
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հուլիսի 12-ին շարունակվել է Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը:  Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճա...