Տպել
19.09.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
1 / 2

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Արմեն Աշոտյանի նախագահությամբ սեպտեմբերի 19-ի նիստում քննարկել եւ ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար դրական եզրակացություն է տվել 2013 թվականի հոկտեմբերի 10-ին Կումամոտոյում ստորագրված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան (կից հայտարարությամբ) վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Հիմնական զեկուցող, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել առաջարկվող կարգավորումների վերաբերյալ: Ըստ նախագծի՝ սնդիկն այնպիսի քիմիական նյութ է, որն աշխարհում մտահոգություն է առաջացնում՝ պայմանավորված մթնոլորտի հեռահար տարածություններում տեղաշարժմամբ, մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցությամբ: Կոնվենցիայի նպատակն է պաշտպանել մարդու առողջությունը եւ շրջակա միջավայրը սնդիկի եւ սնդիկի միացությունների անթրոպոգեն արտանետումներից եւ արտազատումներից:

Հարակից զեկուցող Արմեն Աշոտյանը դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը՝ նշելով, որ կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն անդրադարձել է նաեւ «Վերլուծական խորհուրդ» աշխատանքային խմբի առաջիկա նիստին: Նշենք, որ հոկտեմբերի 2-ին կայանալիք նիստում քննարկվելու է «Իրաքյան Քրդստանի հանրաքվեն. ազդեցություններ տարածաշրջանի վրա» հիմնահարցը:

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը որոշել է 2017թ. հոկտեմբերի 10-ին անցկացնել խորհրդարանական լսումներ՝ «Խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը եւ բովանդակությունը» թեմայով:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...