ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, հայազգի պրոֆեսոր, լորդ Արա Դարզիին: Հանդիպմանը ներկա էր Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Արա Բաբլոյանը դրվատանքով է խոսել բարձրակարգ վիրաբույժի` բժշկության եւ վիրաբուժության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի մասին:
Կարեւորելով Հայաստան-Սփյուռք համագործակցությունը` խորհրդարանի ղեկավարը մասնավորապես նշել է, որ Հայաստանում առաջնահերթություն են ժողովրդավարության զարգացումը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը, կրթության եւ առողջապահության ոլորտների զարգացումը:
Զրուցակիցները կարեւորել են առողջապահության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը, փորձի փոխանակումը: Քննարկվել են նաեւ երեխաների զարգացման եւ վերականգնողական հայաստանյան կենտրոններին առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 22-ին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլուրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանձնաժողովի եւ Զինված ուժերի ժողովրդավարական ...
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՕՖ-ի պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը` ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամ Օսկար Թաթոսիանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին եւ...
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամները հանդիպել են ՄԹ «Պահպանողական» կուսակցության պատվիրակության անդամների հետ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Միացյալ Թագավորության «Պահպանողական» կուսակցության պատվիրակության անդամների հետ, ով...
Չեխիայի խորհրդարանի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Երեւանում գտնվող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի, ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանի եւ Վարդան Բոստ...
ՀՀ Ազգային ժողովում բացվել է գեղանկարիչ Ռուդիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը
ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում սեպտեմբերի 22-ին բացվել է արցախցի անվանի գեղանկարիչ, նյուրյորքաբնակ Ռուդիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը: Այն նվիրված է Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխա...
Արմեն Աշոտյանը Բաքվում հակադարձել է հակահայկական քարոզչությանը
Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովում սեպտեմբերի 22-ին ելույթով հանդես է եկել Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա շնորհակալություն է հայտնել Եվրանեսթ ԽՎ-ի քարտուղարությանը եւ Ադրբեջանի...
«Ադրբեջանը բացահայտ հայատյացություն քարոզող երկիր է, որի ողջ գաղափարախոսությունը հիմնված է ռասիզմի եւ հակահայկականության վրա». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամ...
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մասնակցել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գործարար ու բարերար Ռո...
Տեղեկատվություն
Սեպտեմբերի 22-ին` ժամը 13:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա միջազգային ճանաչում ունեցող գեղանկարիչ, արվեստի պրոֆեսոր Ռուդիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված ՀՀ անկախության օրվան: ...