Տպել
06.10.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
1 / 3

Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Խորհրդի կողմից քննարկվել եւ հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը : Փոփոխություններ են կատարվել նաեւ ՀՀ ԱԺ խորհրդի 2017 թվականի հուլիսի 11-ի` «Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ: