Տպել
02.11.2017
Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
1 / 1

ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովն ու հանձնաժողովի անդամները Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արտաշես Գեղամյանի եւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 2-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Նիկոլայ Ռիժկովն ու ռուս խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Հայ ժողովրդի մեծ բարեկամ Նիկոլայ Ռիժկովը նշել է, որ դեռեւս դպրոցական տարիներից է տեղեկացված 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ցեղասպանության մասին։

Նա նաեւ նշել է, թե մեկ բան է լսելն ու ընթերցելը, մեկ այլ բան՝ Ծիծեռնակաբերդում լինելը: «Հայաստան ժամանող յուրաքանչյուր պատվիրակություն պարտավոր է գալ ու խոնարհվել հայ ժողովրդի այս սրբավայրում»,-ասել է Նիկոլայ Ռիժկովը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...