ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա հարաբերությունների բարձր մակարդակը եւ մաղթել դեսպանին արգասաբեր աշխատանք:
Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերը ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման գործում՝ նշելով. «Շնորհակալ ենք Ֆրանսիային այս հակամարտությանը խաղաղ լուծում տալուն ուղղված ջանքերի համար: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն այլընտրանք չունի»:
ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է ֆրանսիական մշակույթի, գրականության եւ լեզվի ազդեցության նշանակությունը Հայաստանի համար՝ այս համատեքստում կարեւորելով 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի անցկացումը մեր երկրում: Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է զարգացնել եւ խորացնել Ֆրանսիայի հետ համագործակցությունը բոլոր բնագավառներում՝ կրթական, մշակութային, առողջապահական եւ այլ:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ֆրանսիայի հետ կապված իրադարձությունները ՀՀ Ազգային ժողովի եւ հատկապես ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ուշադրության կենտրոնում են:
Արա Բաբլոյանն իր աջակցությունն է հայտնել նորանշանակ դեսպանին՝ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների խորացմանն ուղղված ծրագրերին օժանդակելու գործում:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում ներկայացնել Ֆրանսիան:
Դեսպանն անդրադարձել է Ֆրանսիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարելիցին եւ կարեւորել հաջորդ տարի սպասվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի անցկացումը Հայաստանում:
Դեսպանը գագաթաժողովի անցկացումը Հայաստանում դիտարկել է որպես բոլոր տեսանկյուններից կարեւոր իրադարձություն երկու երկրների համար, որը թույլ կտա կազմակերպության անդամ երկրներին համախմբվել մարդասիրական ընդհանուր գաղափարների շուրջ:
Ժոնաթան Լաքոտն անդրադարձել է նաեւ Հայաստանում ֆրանսիական մշակութային եւ կրթական նոր կենտրոնների ստեղծմանը եւ զարգացմանը՝ հաշվի առնելով ֆրանսիական կրթօջախների նկատմամբ եղած հետաքրքրությունը:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ի նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենքների նախագծերի: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին...
ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 6-ին հանդիպել են Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը ողջունել է դեսպանին եւ ներկայացրել նորընտիր խորհրդարանում ձեւավորված բարեկամական խմբի...
Տեղեկատվություն
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովի ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա կլոր-սեղան քննարկում՝ «Կանանց ձայնը եւ կին լիդերները քաղաքականության մեջ. Հայաստանի հեռանկարները» թեմայով:Միջոցառումը կարող են լուսաբանել ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները:...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են բյուջետային քննարկումները
Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Քննարկմանը մ...
Մամուլի ասուլիսի հրավեր
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը: ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկ
1. Երկուշաբթի, 30 հոկտեմբերի 2017թ., ժ.10.00, 334 սրահՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգը` 1. «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում. - օրենքի նախագծի մշակման սկզբունքները եւ նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ց...