ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 9-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում որոշում է ընդունել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ դեկտեմբերի 1-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Հայաստան-Եվրամիություն. համապարփակ եւ խորացված գործընկերություն» թեմայով: Լսումներին կմասնակցեն ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ՀՀ կառավարության անդամներ, միջազգային կառույցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ տեղեկացրել է, որ նոյեմբերի 13-ին հանձնաժողովը կայցելի Երեւանի «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների բուժհատվածներ՝ ծանոթանալու դրանց կահավորմանն ու սպասարկմանն առնչվող հարցերին եւ խնդիրներին:
Նիստի ավարտին հանձնաժողովի նախագահը նաեւ նշել է, որ առաջիկայում հանձնաժողովում նախատեսվում է աշխատանքային քննարկումներ կազմակերպել «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի, ինչպես նաեւ Ամուլսարի հետ կապված խնդիրների վերաբերյալ:
Մոլդովայի նախագահն այցելել է ՀՀ Ազգային ժողով
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը նոյեմբերի 9-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով, որտեղ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Իգոր Դոդոնի այցը կնպաստի Հայաստանի եւ Մոլդովայի միջպ...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի եւ մարդու իրավունքների եւ մոնիթորինգի հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամներ Հերմինե Նաղդալյանը (2017 թվականի նոյեմբերի 14-16-ը ներա...
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանի մամուլի ասուլիսը, որը վերաբերում է վերջին շրջանում Շիրակի պետական համալսարանում ընթաց...
Տեղեկատվություն
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց. ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ 07.11.2017, ժամը 12:00, 414 սենյակ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 08.11.2017, ժամը 11:00, 414 սենյակ,ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակու...