Տպել
24.11.2017
ՀՀ Ազգային ժողովը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2017»-ին

ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ ԱԺ պատգամավորները եւ խորհրդարանի աշխատակազմը իրենց մասնակցությունն են ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2017»-ին: ՀՀ խորհրդարանի կողմից հիմնադրամին փոխանցվել է 5,015,410.00 ՀՀ դրամ:

Հեռուստամարաթոնից ստացված գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրերի իրականացմանը. Արցախի տարածքում նախատեսվում է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, տեղակայվելու են արեւային էներգետիկ կայաններ: