Տպել
28.11.2017
Էդուարդ Շարմազանովն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում նոյեմբերի 28-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին: Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Զավարզինի առաջարկով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը միաձայն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: