Դեկտեմբերի 20-ին խորհրդարանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Արմեն Աշոտյանի եւ Սաջադ Քարիմի մամուլի ասուլիսը։
Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում քննարկված հարցերն առնչվել են ժողովարդավարությանը, մարդու հիմնարար ազատություններին, մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, Արցախի խնդրի կարգավորմանը, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի դրույթներին։
Երկօրյա քննարկումների արդյունքում ընդունվել է հայտարարություն, որը, ըստ բանախոսների, ոչ միայն արձանագրում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների անցյալն ու ներկան, այլեւ տալիս է զարգացման առաջնահերթություններ, որոնք բխում են երկու խորհրդարանների միջեւ համագործակցության գերակայություններից։
«Ակնհայտորեն պատմական է այս նիստը, քանի որ այն գումարվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո»,- նշել Արմեն Աշոտյանը։
«ԼՂ հիմնախնդրի առնչությամբ նիստում արձանագրվել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- ընդգծեել է բանախոսը։
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը եվրոպական խորհրդարանի անունից իր երախտագիտությունն է հայտնել 17-րդ նիստի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար, եւ կարեւորել է քննարկված հարցերի շրջանակը։
Սաջադ Քարիմը լիահույս է, որ հարաբերությունները երկու խորհրդարանների միջեւ կզարգանան։
«Կնքված համաձայնագիրը պարունակում է ֆինանսական օժանդակություն՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Մենք ավանդաբար աշխատել ենք ավելին՝ ավելիի դիմաց սկզբունքով, որն իր հետ բերում է ինչ-որ պայմաններ եւ այդ առումով Հայաստանին անհրաժեշտ է ցույց տալ, որ ինքը հստակ առաջընթաց ունի այն ոլորտներում, որոնք մենք նախանշել եւ երկուստեք համաձայնեցրել ենք։ Դրանցում առկա է Հայաստանի ցանկությունը՝ որպես ինքնիշխան պետություն, զարգացնել սեփական ապագան։ Եվրոպական միությունը պատրաստ է համապատասխան օժանդակություն ցուցաբերել այդ գործընթացին»,- նշել է Սաջադ Քարիմը։
Բանախոսները նաեւ պատասխանել են լրագրողների հարցերին։
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...