ՀՀ ԱԺ Հայաստան-Բրազիլիա բարեկամական խմբի ղեկավար Շուշան Սարդարյանը հունվարի 9-ին հանդիպել է Սան Պաուլոյի քաղաքապետարանի ավագանու անդամ Ջիլբերտո Տոնոս Նատալինիի հետ:
Շուշան Սարդարյանը, նշելով, որ նախորդ տարի լրացել է Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, ընդգծել է, որ երկկողմ կապերն այս ընթացքում արդյունավետ զարգացել են: Տիկին Սարդարյանն այս համատեքստում կարեւորել է խորհրդարանական համագործակցության, մասնավորապես բարեկամական խմբերի գործունեության դերն ու նշանակությունը: Նրա համոզմամբ՝ հայ-բրազիլական հարաբերությունների զարգացման խթան է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ կապերի առավել ընդլայնումը:
Բարեկամական խմբի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Բրազիլիայի ժողովրդին՝ 2011 թվականին Սան Պաուլո նահանգի Կամպինաս քաղաքային խորհրդարանի կողմից եւ 2015 թվականին Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձեւեր ընդունելու համար, ինչպես նաեւ նահանգային իշխանություններին` Սան Պաուլո քաղաքի «Արմենիա» հրապարակում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու համար:
Շուշան Սարդարյանն անդրադարձել է նաեւ մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացին, ինչպես նաեւ հայկական համայնքի խնդիրներին:
Ջիլբերտո Նատալինին նշել է, որ իրենց կողմից քայլեր են իրականացվում հայկական համայնքին վերաբերող, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանությանն ու Արցախին առնչվող խնդիրները բարձրաձայնելու ուղղությամբ:
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...