Տպել
17.01.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
1 / 4

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունվարի 17-ին խորհրդարան են այցելել ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանում, ապա հետեւել ԱԺ նիստերի աշխատանքներին:

Ուսանողների հետ բաց դասն անցկացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Համալսարանականներն իրենց հարցադրումներում անդրադարձել են արձանագրված գնաճին, Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը միտված ծրագրերին, հարկային քաղաքականությանը, համայնքների խոշորացման գործընթացին: Անմիջական զրույցի առանցքում են եղել նաեւ արցախյան հիմնախնդիրը, արտագաղթը: Հնչեցված բոլոր հարցերին Էդուարդ Շարմազանովը տվել է սպառիչ պատասխաններ:

Ավարտին ՀՀ ԱԺ փոխնախագահը երիտասարդներին կոչ է արել ընտրած մասնագիտության մեջ լինել լավագույնը, ամեն օր հարստացնել գիտելիքները եւ հավատարիմ մնալ ՀՀ քաղաքացու կոչմանը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...