ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունվարի 17-ին խորհրդարան են այցելել ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանում, ապա հետեւել ԱԺ նիստերի աշխատանքներին:
Ուսանողների հետ բաց դասն անցկացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Համալսարանականներն իրենց հարցադրումներում անդրադարձել են արձանագրված գնաճին, Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը միտված ծրագրերին, հարկային քաղաքականությանը, համայնքների խոշորացման գործընթացին: Անմիջական զրույցի առանցքում են եղել նաեւ արցախյան հիմնախնդիրը, արտագաղթը: Հնչեցված բոլոր հարցերին Էդուարդ Շարմազանովը տվել է սպառիչ պատասխաններ:
Ավարտին ՀՀ ԱԺ փոխնախագահը երիտասարդներին կոչ է արել ընտրած մասնագիտության մեջ լինել լավագույնը, ամեն օր հարստացնել գիտելիքները եւ հավատարիմ մնալ ՀՀ քաղաքացու կոչմանը:
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում ԻԻՀ դեսպանի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ խմբի անդամները հունվարի 17-ին հանդիպել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, մա...
«Խորհրդարանական վերահսկողությունը կբարձրացնի միջազգային պայմանագրերի իրագործման արդյունավետությունը». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 17-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի...
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 17-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթները: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխ...
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Հունվարի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ: Օրակարգում ՀՀ կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Հիմն...