Տպել
23.01.2018
Հայաստանում ԱՄԷ արտակարգ եւ լիազոր դեսպանը՝ Ազգային ժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի ղեկավար Ռուզաննա Մուրադյանը եւ խմբի անդամները հունվարի 23-ին հանդիպել են Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմիի հետ:

Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Ռուզաննա Մուրադյանը հույս է հայտնել, որ իր գործունեությամբ դեսպանը կնպաստի երկու երկրների խորհրդարանների համագործակցության առավել ակտիվացմանը: Պատգամավորը կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբի արդյունավետ գործունեությունն ու փոխայցերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄԷ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, մասնավորապես տնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում: Բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ այսօր երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ նոր հնարավորություններ են ստեղծվում դրանք ավելի խորացնելու համար:

Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը` զարգացնելու եւ ամրապնդելու երկու երկրների միջեւ հարաբերությունները տարբեր ոլորտներում: Դեսպանն ընդգծել է նաեւ, որ տնտեսական, մշակութային հարաբերություններում նկատվում են շարունակական զարգացման միտումներ, ինչի վառ ապացույցն է երկկողմ առեւտրաշրջանառության աճը:


11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...