Տպել
24.01.2018
ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանն այցելել է Ազգային ժողով
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Ջեմմա Բաղդասարյանը եւ խմբի անդամները հունվարի 24-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւայի հետ:

Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Ջեմմա Բաղդասարյանը նշել է, որ հայ-բուլղարական միջպետական հարաբերություններն ունեն ամուր պատմական հիմք, ինչը նախադրյալներ է ստեղծում տարբեր ոլորտներում առավել արդյունավետ փոխգործակցության համար:

Զրուցակիցները կարեւորել են երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ աշխատանքն ու միջազգային տարբեր հարթակներում համագործակցության խորացումը:

Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր է գնահատել Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ առկա հարաբերությունները՝ ընդգծելով բուլղարահայ համայնքի դերը դրանց ամրապնդման հարցում:

Զրուցակիցները կարեւորել են համագործակցության առավել ընդլայնումն ու զարգացումը քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական եւ այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Բուլղարիայի նախագահի գլխավորած պատվիրակության Հայաստան սպասվելիք պաշտոնական այցին, ընդգծել երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ հուշագրի ստորագրումը:


15.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ
Սեպտեմբերի 15-ն աշխարհում նշվում է որպես Ժողովրդավարության միջազգային օր: Ժողովրդավարությունն արժեք է, նվաճում, պետությունների զարգացման խթան, առանց որի շատ երկրներ լճանում են ու հետ մնում արագ փոփոխվող աշխարհից: 2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությո...