Տպել
25.01.2018
Արա Բաբլոյանը մասնակցել է «Օրենքների կատարման ընթացքի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով աշխատանքային քննարկմանը
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունվարի 25-ին մասնակցել է խորհրդարանում անցկացված «Օրենքների կատարման ընթացքի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով աշխատանքային քննարկմանը, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ, աշխատակազմի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ Ազգային ժողովին վերապահվող վերահսկողական գործառույթների կիրառումը՝ նշելով, որ այդ գործառույթները բարձրագույն օրենսդիր իշխանությանը հնարավորություն են տալիս իրականացնելու ավելի պատասխանատու կառավարում:

Արա Բաբլոյանն ընդգծել է ՀՀ Աժ մշտական հանձնաժողովների միջոցով օրենքների կատարման ընթացքի նկատմամբ խորհրդարանական վերհսկողության իրականացման կարեւորությունը:

Խորհրդարանի ղեկավարն այս համատեքստում կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների զարգացման ուղղված քայլերը՝ նշելով, որ այդպիսով հնարավոր է իրականացնել խորհրդարանում քննարկվող օրենքների կատարման ընթացքին վերաբերող մշտադիտարկումներ, մասնագիտական վերլուծություններ, ինչպես նաեւ տալ ազդեցության գնահատականներ: ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ խորհրդարանական վերահսկողության թիրախում պետք է լինի օրենքների ստեղծման նպատակների, կատարման ընթացքի եւ տարբեր բնագավառներում ազդեցության ուսումնասիրության վերլուծությունը:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ այս ոլորտում առկա միջազգային փորձի ուսումնասիրության եւ կիրառման անհրաժեշտությանը:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հետեւողական լինելու պարագայում խորհրդարանական վերահսկողությունը կարող է մեծապես նպաստել օրենքների բարելավմանը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանում օրենքների կատարման ընթացքի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրավական միջավայրին, մշտադիտարկումներին առնչվող հարցերին, առկա միջազգային փորձին:

Նա ներկայացրել է նաեւ խորհրդարանական կառավարման համակարգով պայմանավորված փոփոխությունները, որոնք կնպաստեն օրենքների անկատարության հայտնաբերմանը եւ վերացմանը, նախագծերի հոսքերի փոփոխմանը եւ քաղաքական քննարկումների ու որոշումների նախապատրաստման նոր մշակույթի եւ հարթակի ձեւավորմանը:

Ծավալված քննարկման ընթացքում ՀՀ Աժ պատգամավորները քննարկվող թեմայի վերաբերյալ հայտնել են տեսակետներ եւ իրենց հետաքրքրող հարցերն ուղղել զեկուցողին:

Աշխատանքային քննարկումը կազմակերպվել էր ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության եւ Հայաստանում ՄԹ դեսպանության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՀՀ Ազգային ժողովին խորհրդարանական վերահսկողությունը եւ ընտրողների հետ հաղորդակցությունը բարելավելու նպատակով» ծրագրի շրջանակում, որն անցկացվում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից:



26.06.2024
Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում: Իր զեկույցում պատգամավորն ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ...

26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...