ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում փետրվարի 7-ին խորհրդարան են այցելել Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանում, ապա հետեւել ԱԺ նիստերի աշխատանքներին:
Աշակերտների հետ բաց դասն անցկացրել է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ով ներկայացրել է օրենսդրական գործընթացները եւ ՀՀ բարեփոխված Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահվասծ լիազորությունների շրջանակը:
Իրենց հարցադրումներում աշակերտներն անդրադարձել են կրթության ոլորտին, ծխախոտի դեմ պայքարին, հայոց բանակին, մասնավորապես «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերին, սփյուռքահայությանը եւ լեզվի պահպանմանն առնչվող խնդիրներին: Բարձրացված բոլոր հարցերին պատգամավորը տվել է սպառիչ պատասխաններ:
Հանդիպման ավարտին Ռուզաննա Մուրադյանը դպրոցականներին հորդորել է լավ սովորել, պահպանել ազգային արժեքներն ու լեզուն: Ըստ նրա՝ երկրի ապագան հայեցի եւ կիրթ երիտասարդներն են:
Կորյուն Նահապետյանը հանդիպել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փոխտնօրենի հետ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 7-ին հանդիպել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլուրիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր: Նշվել է, որ փոխգո...
ՀՀ Ազգային ժողովի նիստում
Խորհրդարանը փետրվարի 7-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթները, այդ թվում «ՀՀ դատական օրենսգիրք» եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ երկրորդ ըն...
Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցության հեռանկարները
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի գլխավոր քարտուղար, Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նախագահ Ֆիլիպ Շվաբի հետ, ով ընդգրկված է այս օրերին Հայաստանում գտնվող Շվեյցարիայի Համադաշնության ...
Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ փետրվարի 6-ին գումարված ՀՀ ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած ...