ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 16-ին հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի հետ:
Ողջունելով դեսպանին՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը, միջխորհրդարանական կապերն առավել ակտիվ զարգացնելու կարեւորությունը:
Կողմերը քննարկել են ՀՀ Ազգային ժողովի եւ ԳԴՀ Բունդեսթագի համապատասխան հանձնաժողովների միջեւ, ինչպես նաեւ դեսպանության հետ համագործակցության շրջանակներում պաշտպանության, անվտանգության, ոստիկանության ու արտակարգ իրավիճակների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Կորյուն Նահապետյանը կարեւորել է Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու պայմաններում Գերմանիայի փորձի համակողմանի ուսումնասիրությունը պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում՝ ՀՀ օրենսդրության կատարելագործման եւ խորհրդարանական վերահսկողության համատեքստում:
Գերմանիայի դեսպանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների խորացման ջանքերը եւ համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ հավելյալ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնել:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները միջազգային կազմակերպությունների՝ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության շրջանակներում, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարթակներում:
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...