Տպել
11.04.2005
Կբացվի ցեղասպանության 90-ամյակին նվիրված ցուցահանդես ՌԴ Դաշնային ժողովում

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը` ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հրավերով, կմեկնի Մոսկվա:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ  Միրոնովի, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Ֆրադկովի հետ, Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինի հետ:

ՌԴ Դաշնության խորհրդի շենքում խորհրդարանների երկու նախագահների մասնակցությամբ կբացվի 1915 թ. ցեղասպանության 90-ամյակին նվիրված ցուցահանդես:

 


11.04.2005
Կարեւորվեց երիտասարդ գրողների ներդրումը գրական կյանքում
Ապրիլի 11-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին եւ 25 երիտասարդ հայ գրողների` Հայաստանից, Լիբանանից, Իրանից, Թուրքիայից, Վրաստանից: Ներկայացնելով երիտասարդներին` ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն ասաց, որ արդեն ավանդույթ է դարձել երիտասարդ գրողների, քննադատների հավաքներ ...

11.04.2005
ԱԺ պատվիրակությունը կմասնակցի հակահիտլերյան կոալիցիայի հաղթանակի 60-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին
Ապրիլի 13-15 Սանկտ Պետերբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ խորհրդի 25-րդ լիագումար նիստին եւ երկրորդ համաշխարհային պատերազմում հակահիտլերյան կոալիցիայի հաղթանակի 60-ամյակին նվիրված միջազգային խորհրդարանական գիտաժողովին: Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նա...