Ապրիլի 11-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին եւ 25 երիտասարդ հայ գրողների` Հայաստանից, Լիբանանից, Իրանից, Թուրքիայից, Վրաստանից:
Ներկայացնելով երիտասարդներին` ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն ասաց, որ արդեն ավանդույթ է դարձել երիտասարդ գրողների, քննադատների հավաքներ անցկացնելը եւ այս տարի այդ հավաքին նաեւ սփյուռքի երիտասարդ գրողներ են մասնակցում: Կարեւորելով սփյուռքահայերի մասնակցությունը` պարոն Անանյանը նշեց, որ մշակույթն ու գրականությունը այն դաշտն են, որը հայապահպանությունը հնարավոր է դարձնում սփյուռքում, որտեղ կան երիտասարդ ու կարող ուժեր: ՀԳՄ նախագահը Աժ նախագահին փոխանցեց «Մուտք» մատենաշարի հատորյակները, որոնք ներկայացնում են երիտասարդներին եւ շնորհակալություն հայտնեց տպագրությանն աջակցելու համար:
Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորեց երիտասարդներին` իրենց անդրանիկ ստեղծագործությունները տպագրված տեսնելու առիթով եւ հաջողություններ մաղթեց` կարեւորելով նրանց մասնակցությունը մշակութային-գրական կյանքին: Խորհրդարանի նախագահը պատրաստակամություն հայտնեց հետագայում էլ աջակցել երիտասարդներին ու «Մուտք» մատենաշարի տպագրությունը:
ԱԺ պատվիրակությունը կմասնակցի հակահիտլերյան կոալիցիայի հաղթանակի 60-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին
Ապրիլի 13-15 Սանկտ Պետերբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ խորհրդի 25-րդ լիագումար նիստին եւ երկրորդ համաշխարհային պատերազմում հակահիտլերյան կոալիցիայի հաղթանակի 60-ամյակին նվիրված միջազգային խորհրդարանական գիտաժողովին: Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նա...
Կբացվի ցեղասպանության 90-ամյակին նվիրված ցուցահանդես ՌԴ Դաշնային ժողովում
Ապրիլի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը` ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հրավերով, կմեկնի Մոսկվա: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ ...