Տպել
21.04.2005
Հեռախոսազրույց Իտալիայի խորհրդարանի նախագահի հետ

Ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Պիեռ Ֆերդինանդո Կազինիի հետ: Երկու խորհրդարանների նախագահները քննարկել են հայ-իտալական հարաբերությունների զարգացման եւ քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի առաջարկով կողմերը արծարծել են Իտալիայի խորհրդարանում հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման հնարավորությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Իտալիայի Հանրապետության խորհրդարանինախագահ Պիեռ Ֆերդինանդո Կազինիի Հայաստան պաշտոնական այցի վերաբերյալ, որի շրջանակներում նախատեսվում է նաեւ իտալական արվեստի փառատոնի անցկացում:


21.04.2005
90-րդ բաց դասը վարեց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ փետրվարի 21-ից հանրապետության դպրոցներում Հայոց մեծ եղեռնի թեմայով կազմակերպվել են բաց դասեր: Դրանք անցկացրել են մանկավարժներ, գիտնականներ, հասարական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս կերպ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ղեկավարությ...