Տպել
27.04.2005
Ոչ պետական դպրոցների հիմնահարցերը քննարկվեցին Ազգային ժողովում

Ապրիլի 27-ին Հ Հ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Հայաստանի ոչ պետական դպրոցների 36 տնօրենների հետ: Հանդիպմանը ժամանակ ծավալվեց բաց ու անկաշկանդ քննարկում. խորհրդարանի նախագահը ներկայացրեց կրթական համակարգում կատարվող օրենսդրական փոփոխությունները` ընդունված եւ շրջանառության մեջ գտնվող օրենքներն ու օրինագծերը, եւ այն նպատակները, որ լուծվում են այդ փոփոխություններով: Ոչ պետական դպրոցների տնօրենները բարձրացրին իրենց գործունեության ընթացքում ծագող այն խնդիրները, որոնց լուծումները օրենսդրական ու իրավական փոփոխություններ են ակնկալում: Այդ շրջանակում նշվեցին ոչ պետական դպրոցների կարգավիճակի ու ատեստատի, ֆինանսավորման ու դասագրքերով ապահովման խնդիրները:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը առաջարկեց հա մագործակցել Ազգային ժողովի հետ` մասնակցելով օրենքների նախագծերի քննարկմանը, ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրմանը ու առաջարկությունների ներկայացմանը: Կարեւորվեց պետական ու ոչ պետական դպրոցների իրավունքների ու պարտականությունների  հստակ սահմանազատումը, միասնական պետական չափորոշիչներով կրթության կազմակերպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ խնդիրներ, որոնց լուծման համար Աժ նախագահը վերստին հանդիպումների ու աջակցության պատրաստակամություն հայտնեց:


27.04.2005
IP հեռախոսակապով զբաղվող ընկերությունները հնարավորություն կստանան շարունակել իրենց հետագա գործունեությունը
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց IP հեռախոսակապով զբաղվող ընկերությունների 12 ներկայացուցիչների, որ երկու ամիս առաջ Աժ նախագահի օգնությանն էին դիմել ԱրմենԹելի հետ ինտերնետային հեռախոսակապի ապահովման հարցում խնդիրներ ունենալով: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընկերությունների...

27.04.2005
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն
Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հրավերով` ապրիլի 28-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի:Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու, խորհրդարանի նախագահ  Նինո Բուրջանաձեի, վարչապետ Զու...