Տպել
20.11.2019
Ալեն Սիմոնյանը պատասխանել է ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում գտնվող  ռուսական մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: 
  
  Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: 
  
Ռուսական  ԶԼՄ-ների ներկայացուցիչները հետաքրքրվել են հայ-ռուսական հարաբերություններով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո իրականացվող բարեփոխումներով, այդ թվում` ներդրումներով եւ այլն: 
  
Անդրադառնալով ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ  համագործակցության հարցերին՝ խորհրդարանի փոխնախագահն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ միջպետական հարաբերություններն այսօր բարձր քաղաքական մակարդակի վրա են եւ այս համատեքստում շեշտել է հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցության կարեւորությունը: Ալեն Սիմոնյանը նաեւ նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը հանդիսանում են ռազմավարական դաշնակիցներ եւ հաջողությամբ համագործակցում են  խորհրդարանական տարբեր ձեւաչափերում: 
  
Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող խնդրին՝ Ազգային ժողովի փոխխոսնակն ընդգծել է, որ հարցը պետք է կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով եւ նշել, որ իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ նույնն է, ինչ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը: 
  
Ալեն Սիմոնյանը նաեւ անդրադարձել է  իշխանության որդեգրած ներդրումային միջավայրի բարելավմանը միտված քաղաքականությանը: