Տպել
05.02.2020
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է թատրոնների տնօրենների հետ
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, հանձնաժողովի անդամներ Հարություն Բաբայանն ու Արթուր Մանուկյանը փետրվարի 5-ին հանդիպել են թատերական ոլորտի ներկայացուցիչների հետ` Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի գլխավորությամբ:

ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի ու թատրոնների ղեկավարների` շուրջ մեկ տարի առաջ մեկնարկած համատեղ աշխատանքն արդեն իսկ հաջողության պատմություն ունի. նախորդ գարնանը մշակութային գործիչները բարձրացրել էին իրենց հուզող որոշ հարցեր, որոնք ավելի ուշ լուծում են ստացել:  Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը կրկին վերահաստատել է իր՝ նախորդ հանդիպումներին հնչեցրածս միտքը, որ բաց են բոլոր առաջարկները լսելու եւ մշակութային կյանքն աշխուժացնելուն միտված բոլոր նախաձեռնություններին աջակցելու հարցում:
 


05.02.2020
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ եւ քննարկել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը:...