Տպել
30.03.2020
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 1
Մարտի 30-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկել են ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ` ծրագիրը ներկայում գործող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» եւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրերի շարունակությունն է:

Փաստաթղթով նախատեսվում է, որ ՎԶՄԲ-ն ՀՀ-ին կտրամադրի 13,400,000 եվրո գումարի չափով վարկ` 25.5 տարի մարման ժամկետով, որից արտոնյալ ժամկետը` 14.5 տարի: Ծրագրով նախատեսվում է կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավում, ծրագրի կառավարում եւ ինստիտուցիոնալ ուժեղացում, ինչպես նաեւ միջոցներ արտակարգ իրավիճակներում արձագանքելու համար:

Պատգամավորները դեմ են եղել, որ նմանատիպ համաձայնագրերը քննարկվեն հրատապ ռեժիմով:

Վաչե Տերտերյանին հարցեր տալու փուլում հանձնաժողովի անդամ Վարդան Աթաբեկյանն առաջարկել է զեկուցողին հետաձգել հարցի քննարկումը: Կառավարության ներկայացուցիչն ընդունել է առաջարկը:
  
 


30.03.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Մարտի 30-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցո...

30.03.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 19:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...

30.03.2020
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 18:45-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը` կից հղումով:...