Տպել
01.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

Գիտելիքի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության մանկավարժներին, ուսանողներին ու  դպրոցականներին.

«Ամեն տարի սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության բարձրագույն ու հանրակրթական ուսումնական հաստատությունները իրենց հյուրընկալ դռներն են բացում հազարավոր ուսանողների ու աշակերտների առաջ: Հմուտ ու բազմափորձ մանկավարժների աջակցությամբ հնարավորություն է տրվում տիրապետել գիտելիքների, որ հետո կյանքի նոր ճանապարհ են բացելու յուրաքանչյուր սանի առաջ` ըստ իր ընդունակությունների ու նախասիրությունների:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը` իբրեւ օրենսդիր մարմին,իրականացրել եւ իրականացնում է օրենսդրական փոփոխություններ` նպատակ ունենալով Հայաստանի կրթական համակարգը համահունչ դարձնել համաեվրոպական չափանիշներին` հայ դպրոցականին ու ուսանողին ապահովելու համար ժամանակակից աշխարհում իր տեղը գտնելու հնարավորություններով: Խորհրդարանում առաջնահերթություն ունեն կրթության ու գիտության ոլորտին առնչվող օրենքների ու կոնվենցիաների ընդունումն ու վավերացումը: Վստահ եմ, որ մրցակցային կրթությունը սովորելու հնարավորություններ կստեղծի բոլոր նրանց համար, ովքեր անկախ իրենց սոցիալական վիճակից`կյանքի ճանապարհ են ընտրել գիտությունը:

Հավաստելով պետության ուշադրությունը կրթական խնդիրների նկատմամբ, երախտագիտության խոսք ասելով բոլոր մանկավարժներին, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա կապակցությամբ ու հաջողություններ եմ մաղթում»:


01.09.2005
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումները Վաշինգտոնում
Հյուրընկալվելով ԱՄՆ-ում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը առաջին օրերին հանդիպումներ ունեցավ ԱՄՆ Պետքարտուղարության,  «Հազարամյակի մարտահրավերների» կորպորացիայի, ԱՄՆ Միջազգաին զարգացման գործակալության ղեկավարների եւ պատասխանատուների հետ: «Հազարամյակի մարտահրավերների» կորպորացիայի նախագահի պաշտոնակ...