Տպել
02.09.2005
Լատինական Նոտարիատի Միջազգային Միության պատվիրակությունը Ազգային ժողովում

Սեպտեմբերի 2-ին Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Լատինական նոտարիատի պատվիրակությանը Լատինական Նոտարիատի Միջազգային Միության միջազգային համագործակցության կոմիտեի նախագահ պարոն Դեկողի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

ԱԺ փոխնախագահը կարեւորելով պատվիրակության այցը Հայաստան, նշեց, որՀայաստանը 2001 թվականից ԵԽ անդամ դառնալով, իր արտաքին քաղաքականության գերակայութուն է հռչակել եվրաինտեգրումը.այս համատեքստումմեծ կարեւորություն ունի իրավական համակարգի բարեփոխումը եւ համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին: Պարոն Թորոսյանի գնահատմամբ եվրոպական չափանիշներին Հայաստանի օրենսդրության համապատասխանեցման գործընթացին մեծապես նպաստել է խորհրդարան- արդարադատության նախարարություն արդյունավետ փոխգործակցությունը: ԱնդրադառնալովՀայաստանում նոտարականհամակարգի կայացմանեւ զարգացման անհրաժեշտությանը ` պարոն Թորոսյանը այս առումով կարեւորեց 2002թ. ընդունված «Նոտարիատի մասին» օրենքը, ինչը նաեւ Լատինական Նոտարիատի հետ համագործակցության արդյունք է: ԱԺ փոխնախագահի համոզմամբ Եվրոպական ուղղություն ընտրած մեր երկրի համար կարեւոր եւ օգտակար կլինի Լատինական նոտարիատի միջազգային միությանը անդամակցությունը:

Պարոն Դեկողը ողջունեց Հայաստանում ընթացող բարեփոխումները` նշելով, որ երկրի զարգացման գործում կարեւոր նշանակություն ունինոտարական համակարգի կայացումը: Նրա գնահատմամբ նոտարական համակարգը Հայաստանում կայացել է եւ արդյունավետ է գործում, ինչըհնարավորություն է ընձեռում ՀայաստանինԼատինականնոտարիատի միջազգային միությանը անդամակցելու համար:Այս առումով կարեւոր դեր վերապահվեց գործող օրենքին, որը լիովին համապատասխանում է համակարգի պահանջներին: Հյուրերը մանրամասն ներկայացրին իրենց կազմակերպությունը. այն ստեղծվել է 1948թ. Բուենոս -Այրեսում,անդամակցում են 71 երկրներ: Միության կենտրոնը գտնվում է Հռոմում: Նշվեց, որ միության նպատակներն են ներկայացնել Լատինական նոտարական համակարգը միջազգային կազմակերպություններում, համագործակցել ազգային նոտարական կազմակերպությունների հետ, ուսումնասիրել եւ զարգացնել բնագավառը կարգավորող օրենսդրությունը:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: