Տպել
05.09.2005
Շարունակվում է ԱԺ նախագահի այցը ԱՄՆ-ում

Շարունակելով այցը Վաշինգտոնում`  ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության,  կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլ բնագավառներում հեղինակություն ունեցող մի շարք միջազգային կազմակերպությունների "Transparency international", "Freedom House", "ABA -CEELI" ,  ԱՄՆ Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի, ԱՄՆ խաղաղության կորպուսի ղեկավարների հետ:

Քննարկվեցին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական եւ ընտրական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների եւազատ մամուլին աջակցությանը, հակաահաբեկչական պայքարում համագործակցությանն  առնչվող հարցեր: Հանդիպումների ընթացքում ձեռքբերվեցին հետագա փոխգործակցությանն առնչվող կոնկրետ պայմանավորվածություններ: