Տպել
16.09.2005
Հայաստանում կբացվի միջազգային եվրոպական շարժման գրասենյակը

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Հենրիկ Կրոների հետ:

Պարոն Կրոները խորհրդարանի նախագահին ներկայացրեց իրենց կազմակերպության պատմությունն ու գործունեությունը` նշելով, որ Միջազգային եվրոպական շարժումը տարածված շարժում լինելով Եվրոպայում` գտնվել է Եվրախորհրդի եւ Եվրամիության կազմավորման ակունքներում: Հանդիպման ընթացքում քննարկվեց շարժման գրասենյակը Հայաստանում բացելու հարցը, որի նպատակն է նպաստել նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը եւ ժողովրդավարության խորացմանը: Պարոն Կրոները Աժ նախագահին առաջարկեց անդամակցել Միջազգային եվրոպական շարժմանը, որի շարքերում են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզզոն, Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դե’ Ստենը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը եւ Եվրոպայում բարձր պաշտոններ վարող շատ անձինք:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր աջակցությունը հայտնեց պարոն Կրոներին եւ հաջողություններ մաղթեց հայաստանյան գործունեության մեջ, պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցությունը շարունակելու շուրջ, որը կարող է իրականանալ գրասենյակի հաջող աշխատանքի միջոցով:


16.09.2005
Հայ-սիրիական կապերը` զարգացման նոր փուլում
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մուխլիս Ֆարաունին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-սիրիական համագործակցության խնդիրները: Խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց Սիրիայի կառավարությանը` հայերի նկատմամբ դրսեւորա...