Տպել
27.09.2005
Ֆինլանդիայի նախագահի հանդիպումները Ազգային ժողովում

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Տարյա Հալոնենի հետ:

Առանձնազրույցում քննարկվեցին հայ-ֆիննական հարաբերությունների զարգացման խնդիրները: Փոխադարձաբար կարեւորվեցին երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական ու գիտամշակութային կապերի ամրապնդումը, առանձնակի կարեւորություն տրվեց միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Նշվեց, որ Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է Ֆինլանդիայի խորհրդարանի հետ բարեկամության խումբ: Տիկին Հալոնենի խնդրանքով Աժ նախագահը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները, կարեւորվեց ֆիննական փորձի օգտագործումը:

Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ տիկին Տարյա Հալոնենի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, ԱԺ նախագահի տեղակալ Տիգրան Թորոս յանի, մշտական հանձնաժողովների նախագահների, խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա էին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, երկու երկրների դեսպանները:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջունելով հյուրերին` համոզմունք հայտնեց, որ այցը խթան կհանդիսանա հայ-ֆիննական հարաբերությունների զարգացման գործում: Աժ նախագահըկարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում, օրենսդրության բնագավառում փորձի փոխանակումը: Որդեգրելով եվրաինտեգրման քաղաքականությունը` Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ֆիննական փորձի ուսումնասիրությանը: Նշվեց, որ Ազգային ժողովում գործում է Ֆինլանդիայի խորհրդարանի հետ բարեկամության պատգամավորական խումբ: Անհրաժեշտ համարվեց համագործակցությունը տնտեսության, մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում: Բարձր գնահատելով Ֆինլանդիայում ստեղծված հայագիտական կենտրոնի գործունե ությունը` խորհրդարանի նախագահը պատրաստակամություն հայտնեց կենտրոնին աջակցել նոր գրականության ձեռքբերման հարցում: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր ֆինն գործընկերներին հրավիրեց Հայաստան:

Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ընդգծեց, որ առկա քաղաքական հարաբերությունները լավ հիմքեր են ստեղծել հետագա փոխգործակցության համար եւ կարեւորեց ոչ միայներկկողմ, այլեւ միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը` նշելով, որ Ֆինլանդիայի խորհրդարանում ստեղծվել է Հարավային Կովկասի հետ բարեկամության պատգամավորական խումբ:Տիկին Հալոնենը հրավիրեց հայ խորհրդարանականներին մասնակցելու 2006 թվականին Ֆինլանդիայի խորհրդարանի 100 ամյակին նվիրված տոնակատարություններին, ինչը օգտակար կլինի նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացման եւ փորձի փոխանակման առումով:Ֆինլանդիայի նախագահը հույս հայտնեց, որ Սահմանադրության փոփոխությունները Հայաստանում կընթանան համաձայնության մթնոլորտում:

Վերջում Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ տիկին Տարյա Հալոնենը գրառումներ կատարեց պատվավոր հյուրերի գրքում: