Տպել
17.03.2021
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց միջազգային կոնվենցիայում առաջարկվող փոփոխություններին
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 17-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին»» օրինագիծն ու նույնանուն եւս մեկ նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Կոնվենցիայի 50-րդ հոդվածի «ա» կետում:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց, որ Կոնվենցիան ստորագրվել է 1944 թվականին, իսկ մեր երկրի համար ուժի մեջ մտել 1992-ից: Արձանագրվեց, որ Արձանագրությունը վավերացնելու արդյունքում ավելի շատ անդամ երկրներ հնարավորություն կունենան ընդգրկվելու Օդային նավագնացության հանձնաժողովի կազմում: Հանձնաժողովը նախագծերին տվեց դրական եզրակացություն: