Տպել
30.09.2005
Բարեկամությունը պետք է ամրապնդել կոնկրետ գործերով

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպանները` Գեորգի Խոսրոեւը եւ Ռեւազ Գաչեչիլաձեն, արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, «ԱՐԱԳԵՍ» կազմակերպության համանախագահ, պատգամավոր Վլադիմիր Բադալյանը:

Պարոն Նողաիդելին Աժ նախագահին ներկայացրեց միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների արդյունքները, ընդգծելով, որ քննարկվող բոլոր հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռքբերվել:

Երկուստեք կարեւորվեց հարեւան երկրների միջեւ քաղաքական, առեւտրատնտեսական ու գիտակրթական կապերի ամրապնդումը: ՀՀ ԱԺ  նախագահ Արթուր Բաղդասարյանը վարչապետի հետ քննարկեց երեք հիմնական խնդիրներ` ջավախքահայության, Թուրքիա-Վրաստան նոր երկաթգծի կառուցման եւ աբխազական երկաթուղու վերագործարկման: Կարեւորելով ջավախքահայրեի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծումը` խորհրդարանի նախագահը նշեց, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությամբ Սամցխե-Ջավախեթիի տնտեսական զարգացման վերականգնողական ծրագիր պետք է մշակվեր եւ իրականացվեր: Պարոն Նողաիդելին խորհրդարանի նախագահին իրազեկեց, որ արդեն մշակվել է մինչեւ 2010 թվականը այդ ռեգիոնի ճանապարհների վերականգնման ու շինարարության ծրագիր եւ շրջանային ու գյուղական դպրոցների վերանորոգման եռամյա ծրագիր, որոնց կատարումը ոչ միայն ինֆրակառույցների զարգացմանը կնպաստի, այլեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Անդրադառնալով նոր երկաթգծի հնարավոր կառուցմանը` Արթուր Բաղդասարյանը կարեւորեց, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան երկաթուղագիծը չշրջանցի Հայաստանը, քանի որ դա բարենպաստ չի լինի տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից, առավել եւս որ գործարկման պատրաստ երկաթուղագիծը աշխատեցնելը  տնտեսապես շատ ավելի հեշտ ու նպատակահարմար է, քան նորը կառուցելը: Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հավաստիացրեց, որ Վրաստանում որեւէ ծրագիր չի իրականացվի, որ ուղղված է Հայաստանի դեմ, որովհետեւ իր երկիրը շահագրգռված է խաղաղ ու տնտեսապես ուժեղ հարեւան ունենալու մեջ, որը տարածաշրջանը արտասահմանյան ներդրողների համար առավել գրավիչ է դարձնում, բացի այդ` հաշվարկվելու են բոլոր նախագծերի ֆինանսական արժեքները եւ ընտրվելու է տնտեսապես շահավետը:

Աբխազական երկաթուղու վերագործարկման առնչությամբ նշվեց, որ կան դեռեւս չլուծվող խնդիրներ, որոնց լուծմանը կարող է նպաստել եռակողմ հանդիպումը` ռուսական-վրացական-հայկական կողմերի մասնակցությամբ: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Կովկասյան քառյակի առաջիկա հանդիպումներից մեկի ժամանակ մտադիր է Ռուսաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների հետ այս հարցը դարձնել քննարկման առարկա, քանի որ երկաթուղու վերագործարկումը կենսական նշանակություն ունի:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ փոխադարձաբար կարեւորվող այլ խնդիրներ:


30.09.2005
Կարեւորվեց սահմանադրական բարեփոխումների անցկացումը Հայաստանում
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջաննի Բուքիքիոյին: Հանդիպման առանցքում Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական բարեփոխումներն էին:Խորհրդարանի նախագահը Վենետիկի հանձնաժողովի քարտուղարին իրազեկեց, որ արտահերթ նիստով խորհրդարանն արդեն ընդունել ...

30.09.2005
2006 թվականին Բելառուսում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր
Սեպտեմբերի 30-ին Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Բելառուսի մշակույթի նախարար Լեոնիդ Գուլյակոյի գլխավորած պատվիրակությանը, որ Հայաստանում է Բելառուսի մշակույթի օրերի անցկացման շրջանակներում: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպանները` Մարինա Դոլգոպոլովան եւ Սուրեն Հարությունյանը:Հանդիպման...

30.09.2005
Մրցունակ Հայաստան կառուցելու ճանապարհին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ունի բացառիկ նշանակություն
Տեղեկատվական եվ հեռահաղորդակցման տեխնոլոգիաներին եվ դրանց գործնական կիրառմանն էր նվիրված սեպտեմբերի30-ին Նորարարարական- փորձառական արվեստի կենտրոնումբացված  «Digi Tec 2005» ցուցահանդեսը:Ինչպես նշեցին ցուցահանդեսի կազմակերպիչները, այն նպատակ ունի գործարար միջավայր ստեղծել տեղեկատվական եվ հեռահաղ...

30.09.2005
Քննարկվեցին համագործակցության հարցերը
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կոնգրեսի  եւ Ազգային ժողովի համագործակցության հարցեր:...