Տպել
30.09.2005
Մրցունակ Հայաստան կառուցելու ճանապարհին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ունի բացառիկ նշանակություն

Տեղեկատվական եվ հեռահաղորդակցման տեխնոլոգիաներին եվ դրանց գործնական կիրառմանն էր նվիրված սեպտեմբերի30-ին Նորարարարական- փորձառական արվեստի կենտրոնումբացված  «Digi Tec 2005» ցուցահանդեսը:Ինչպես նշեցին ցուցահանդեսի կազմակերպիչները, այն նպատակ ունի գործարար միջավայր ստեղծել տեղեկատվական եվ հեռահաղորդակցման տեխնոլոգիաներիընկերությունների եվ գործարար սպառողների միջեվ: Ցուցահանդեսը բացեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ողջույնի խոսքում խորհրդարանի նախագահը նշեց, որ այսօր կան լավ հնարավորություններ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնելու համար:«Մրցունակ Հայաստան կառուցելու ճանապարհին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեր ազգի, մեր երկրի համար ունի բացառիկ նշանակություն»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: ԱԺ նախագահը կարեվորեց նման միջոցառումների դերն ու նշանակությունը համակարգը զարգացնելու առումով եվ համոզմունք հայտնեց, որ մի քանի տարի հետո մասնակցելու ցանկություն կհայտնեն հարյուրից ավելի կազմակերպություններ: Նա տեղեկացրեց, որ անցյալ տարի ցուցահանդեսին մասնակցել էին 18, իսկ այս տարի մասնակցում ենարդեն 36կազմակերպություններ:

Ցուցահանդեսը ներառում էր մի քանի բաժիններ: Համակարգչային սարքավորումներ եվ համակարգեր բաժնում ներկայացված էին համակարգիչների, դրանց մասերի, ընդլայնումների, անվտանգության համակարգերի եվ ծառայությունների նոր մշակումներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների նորամուծությունները, ըստ ամենայնի, լայն կիրառում կգտնեն բիզնեսում, էլեկտրոնային կառավարման, հեռահաղորդակցության ոլորտներում: Ցուցահանդեսում ներկայացված էր հայ մասնագետների մշակած «ԻՍՄԱ» `հայերեն-անգլերեն մեքենայական թարգմանություններ կատարելու ծրագիրը: 198 դպրոցն էլ մշակել է ուսումնական ծրագիր, որը հնարավորություն է տալիս աշակերտներինիրենց տնային առաջադրանքները ուսուցիչներիններկայացնել ինտերնետի միջոցով:Հետաքրքիր նորամուծություններեն արվել համակարգչային գրաֆիկայի, մուլտիմեդիայի բնագավառներում,մշակվել են գիտահետազոտական աշխատանքների, ֆինանսաբանկային ծառայություններիեվ հաշվապահական համակարգի գործառույթների վերաբերվող համալիր ծրագրերի փաթեթներ:

Ինչպես նշեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ցուցահանդեսը տպավորիչ է. կա իրական առաջընթաց ու հնարավորություն այդ առաջընթացը բազմապատկելու համար: