Սեպտեմբերի 30-ին Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Բելառուսի մշակույթի նախարար Լեոնիդ Գուլյակոյի գլխավորած պատվիրակությանը, որ Հայաստանում է Բելառուսի մշակույթի օրերի անցկացման շրջանակներում: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպանները` Մարինա Դոլգոպոլովան եւ Սուրեն Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում փոխադարձաբար կարեւորվեց երկու երկրների միջեւ մշակութային կապերի խորացումը, մշակութային խմբերի փոխանակումը, հյուրախաղերի կազմակերպումը: Պարոն Գուլյակոն նշեց, որ հայ արտիստները մեծ հաջողությամբ մասնակցել են Վիտեբսկի «Սլավյանսկի բազար» եւ Բրեստի փառատոներին եւ ներկայացրել են բարձրակարգ արվեստ:Նշվեց, որ 2006 թվականին Բելառուսում Հայաստանի մշակույթի օրեր են կազմակերպվելու:
Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հաջողություններ մաղթեց Բելառուսի մշակույթի օրերին եւ պատրաստակամություն հայտնեց նպաստել երկու երկրների միջեւ մշակութային կապերի զարգացմանը:
Կարեւորվեց սահմանադրական բարեփոխումների անցկացումը Հայաստանում
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջաննի Բուքիքիոյին: Հանդիպման առանցքում Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական բարեփոխումներն էին:Խորհրդարանի նախագահը Վենետիկի հանձնաժողովի քարտուղարին իրազեկեց, որ արտահերթ նիստով խորհրդարանն արդեն ընդունել ...
Մրցունակ Հայաստան կառուցելու ճանապարհին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ունի բացառիկ նշանակություն
Տեղեկատվական եվ հեռահաղորդակցման տեխնոլոգիաներին եվ դրանց գործնական կիրառմանն էր նվիրված սեպտեմբերի30-ին Նորարարարական- փորձառական արվեստի կենտրոնումբացված «Digi Tec 2005» ցուցահանդեսը:Ինչպես նշեցին ցուցահանդեսի կազմակերպիչները, այն նպատակ ունի գործարար միջավայր ստեղծել տեղեկատվական եվ հեռահաղ...
Բարեկամությունը պետք է ամրապնդել կոնկրետ գործերով
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպանները` Գեորգի Խոսրոեւը եւ Ռեւազ Գաչեչիլաձեն, արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, «ԱՐԱԳԵՍ» կազմակերպության համանախագահ, պատգամ...
Քննարկվեցին համագործակցության հարցերը
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կոնգրեսի եւ Ազգային ժողովի համագործակցության հարցեր:...