Տպել
25.04.2021
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մատենադարան
1 / 18
Ապրիլի 25-ին Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ հյուրընկալվեց  Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Հյուրերը շրջեցին հին ձեռագրերի պահման սրահներում, ծանոթացան բացառիկ ձեռագրերի հավաքածուներին, հայ մշակույթի պատմությանը:

Այսօր պատվիրակությանն ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ֆրանսիացի պատվիրակները շրջեցին  Ալեք  եւ Մարի Մանուկյան գանձատանը, եղան Վեհարանին կից թանգարանում, ծանոթացան համաշխարհային արժեք ներկայացնող հայ հոգեւոր մշակութային արժեքներին եւ պահվող սուրբ մասունքներին: