Տպել
08.02.2006
Կարեւորվեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը

Փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայ պատգամավոր Գեւորգ Վարդանին եւ Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալիռեզա Հաղիղիանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրանական խորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնք կնպաստեն միջպետական հարաբերությունների խորացմանը: Կարեւորվեց խորհրդարանների դերը նաեւ էներգետիկ խնդիրների օրենսդրական ու քաղաքական լուծումների որոնման ճանապարհին: Պարոն Գեւորգ Վարդանը ԱԺ  նախագահին փոխանցեց ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ղոլամալի Հադդադ-Ադելի ուղերձը եւ ԻԻՀ այցելելու հրավերը` հայ-իրանական բարեկամական-ռազմավարական հարաբերությունները խորացնելու նրա ջերմ ցանկությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ ԻԻՀ խորհրդարանի նախագահի Հայաստան այցելելու շուրջ: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ էներգակիրների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների շուրջ երկկողմ խորհրդարանական քննարկումներանցկացնելու հնարավորությունը, ինչպես նաեւ ԻԻՀ-ում կազմակերպվող կրոնական խնդիրների շուրջ միջազգային գիտաժողովին ՀՀ ԱԺ պատվիրակության մասնակցության հարցը: