Տպել
26.08.2016
Արտակ Զաքարյանը կմասնակցի «Աշխարհն առանց միջուկային զենքի» խորագրով միջազգային կոնֆերանսին

Ղազախստանի Հանրապետության Սենատի,  արտաքին գործերի նախարարության եւ «Խորհրդարանականները հանուն միջուկային զենքի չտարածման եւ զինաթափման» կազմակերպության հրավերով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը օգոստոսի 29-30-ը Աստանայում  կմասնակցի «Աշխարհն առանց միջուկային զենքի» խորագրով միջազգային կոնֆերանսին, որին  կմասնակցեն  շուրջ 40 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, հայտնի գիտնականներ եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Արտակ Զաքարյանը միջուկային անվտանգության խնդիրների վերաբերյալ հանդես կգա ելույթով :

Նախատեսված են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ Ղազախստանի խորհրդարանում:


26.08.2016
Գալուստ Սահակյանը հանդիպել է «Բազե 2016»համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ
Օգոստոսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը  Ծաղկաձորում եղել է «Բազե 2016»  համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հյուրը: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է բազեականներին եւ նշել, որ  անցկացվող միջոցառումը  յուրովի է, քանի որ «Բազեն» դարձել է յուրօրինակ հարթ...