Տպել
17.12.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 1

Դեկտեմբերի 16-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ:

Ողջունելով դեսպանին` Կորյուն Նահապետյանն ընդգծել է այս տարվա նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը հանձնաժողովի պատվիրակության՝ Միացյալ Թագավորություն կատարած գործնական աշխատանքային այցի արդյունավետությունն ու օգտակարությունը եւ շնորհակալություն հայտնել Միացյալ Թագավորության կառավարությանը հանձնաժողովին ցուցաբերած աջակցության համար:

Ամփոփելով այցի արդյունքները՝ Կորյուն Նահապետյանը անդրադարձել է նաեւ խորհրդարանական ձեւաչափով երկկողմ համագործակցության հեռանկարներին եւ գերակա ուղղություններին: Քննարկվել են պաշտպանության եւ անվտանգության ոլորտների նկատմամբ խորհրդարանական վերահսկողության ամրապնդման, նշված ոլորտների օրենսդրության կատարելագործման, հանձնաժողովի կարողությունների բարձրացման, ինչպես նաեւ արդյունավետ կառավարման եւ ժողովրդավարության խթանման ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Ջուդիթ Ֆարնուորթը կարեւորել է հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը եւ պատրաստակամություն հայտնել խորացնելու հանձնաժողովի հետ համագործակցությունը: