Տպել
20.12.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
1 / 2

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ կայացած նիստում երկրորդ ընթերցումով քննարկել է «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում երեխաների որդեգրման օրենսդրության ուսումնասիրության ու վերանայման անհրաժեշտությունը մատնանշվել է ինչպես պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագետների կողմից իրականացված օրենսդրության վերլուծության հիման վրա ներկայացված առաջարկությունները հաշվի են առնվել նախագիծը մշակելու համար: Նա նշել է, որ առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փոփոխություններ եւ առաջարկներ չեն եղել: Օրենսդրական փաթեթը դրական եզրակացություն է ստացել հանձնաժողովի անդամների կողմից: