Տպել
26.02.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
1 / 2

Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2018 թվականի փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, ինչպես նաեւ սահմանվել են հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքների նախագծերի եւ «Պաշտոնական վիճակագրության մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկման համար կտրամադրվի մինչեւ երկու ժամ:

Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 16 հարց, փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 19 հարց:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին» հարցը հեղինակի համաձայնությամբ կքննարկվի հաջորդ հերթական նիստերի ընթացքում:

Խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել նաեւ «Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ:

Խորհուրդը որոշել է Ազգային ժողովին առաջարկել փետրվարի 27-ին՝ ժամը 18:30-ից մինչեւ 20:00-ն, անցկացնել լրացուցիչ մեկ նիստ:


26.02.2018
«Խորհրդարանական դիվանագիտության մեջ կարեւորվում է եվրոպական մայրաքաղաքներում Հայաստան-ԵՄ նոր որակական հարաբերությունների շուրջ քննարկումների անցկացումը». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը եւ Մանե Թանդիլյանը, փետրվարի 25-27-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կմասնակցեն Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող «ԵՄ-Հայաստան. համագործակցություն, հեռանկարներ» թեմայով համաժողովին: Բեռլինյան ...

26.02.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2018 թվականի փետրվարի 28-ից մարտի 3-ը ներառյալ Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային ժո...