ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին ներկա է գտնվել «Թուրքմենչայի պայմանագիր. 190 տարի: Պատմությունը եւ ներկան» խորագրով հայ-ռուսական միջազգային համաժողովին: Նշենք, որ համաժողովը նախաձեռնել են Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնը, «Տարածաշրջանային գիտական եւ կրթական կենտրոնների միավորում» ու «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպությունները:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հանդես է եկել ելույթով.
«Համաժողովի հարգելի մասնակիցներ,
հայ-ռուսական հարաբերություններն ունեն դարերի պատմություն: Դեռեւս Կիեւյան Ռուսիայի ժամանակաշրջանում երկու ժողովուրդների միջեւ ձեւավորվել են տնտեսական, ռազմական, քաղաքական եւ մշակութային կապեր, որի մասին խոսել են հայ անվանի պատմիչ Ստեփանոս Ասողիկը եւ ռուսական պատմագրության հայր Նիկոլայ Կարամզինը:
18-րդ դարի սկզբից հայ-ռուսական հարաբերություններում սկսվել է նոր էջ, որը կապված է Իսրայել Օրու, իսկ այնուհետեւ Հովսեփ Էմինի եւ Շահամիր Շահամիրյանի՝ Ռուսաստանի օգնությամբ հայոց պետականության վերականգնման ձգտման հետ:
Նույն այդ ժամանակահատվածում Ռուսական կայսրության ներկայացուցիչները հայտնի զորավար Ալեքսանդր Սուվորովի գլխավորությամբ բանակցություններ են վարել Ռուսաստանի հայոց եպիսկոպոսության հետ: Այդ բանակցությունների հիմքում դեռեւս 18-րդ դարում հայոց պետականությունը մայրաքաղաք Երեւանով վերականգնելու գաղափարն էր դրված:
Ռուսաստանի պետական շահի եւ հայ ժողովրդի ազատագրական պայքարի համընկնումը հանգեցրեց նրան, որ 19-րդ դարում Կովկասում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում հայ ժողովուրդը հիմնականում օժանդակում էր ռուսներին:
Հարգելի գործընկերներ,
1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրի կնքումը, իսկ այնուհետեւ Հայկական մարզի ստեղծումը կարեւոր քայլ էին հայոց անկախ պետականության վերականգնման ճանապարհին: Հայկական մարզն ուներ սեփական զինանշան հայկական խորհրդանիշերով՝ Արարատ լեռը Նոյյան տապանով եւ Սուրբ Էջմիածինը: Հայկական մշակույթը զարգացման նոր խթան ստացավ:
Հայերը եւ ռուսներն ուս ուսի տված կռվում էին ռուս-թուրքական պատերազմներում թե Առաջին աշխարհամարտի, թե Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Հենց Վալերիան Մադաթովի, Միքայել Լոռիս-Մելիքովի, Հովհաննես Բաղրամյանի եւ Համազասպ Բաբաջանյանի հետնորդները 1992 թվականին ազատագրեցին Շուշին ադրբեջանական օկուպացիայից:
Համաժողովի հարգելի մասնակիցներ,
այսօր հայ-ռուսական հարաբերություններն ունեն հիրավի դաշնակցային բնույթ. դրանք դինամիկ զարգանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ մշակութային ուղղություններով եւ բխում են մեր երկու երկրների ու ժողովուրդների շահերից:
Արդյունավետ աշխատանք եմ մաղթում համաժողովի բոլոր մասնակիցներին»:
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
Մարտի 6-ին ՀՀ Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ որոշմամբ պատգամավորի մանդատ է ստացել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակի թեկնածու Տաճատ Վարդապետյանը: ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը երկրորդ ընթե...
«Մեր պայքարը Թուրքիայի դեմ չէ, մեր պայքարը հանուն մարդու իրավունքների պաշտպանության է». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին հանդիպել է եվրոպական տարբեր երկրների ալեւիների միության անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովը եւ Արսեն Միխայլովը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են կրոնա...
Ազգային ժողովում հյուրընկալվել են «Աշակերտների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի ներկայացուցիչները
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 6-ին ՀՀ ԱԺ են այցելել «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական հասարակական կազմակերպության խորհրդի անդամները: Հյուրերը հետեւել են խորհրդարանի արտահերթ նիստի աշխատանքներին, ապա հանդիպել ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ: Կրթական ոլորտի բարեփոխումներ, արտերկրում սովո...
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 6-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել կառավարության հեղինակած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխո...
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էդմոն Մարուքյանը եւ Աղվան Վարդանյանը, մարտի 6-10-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ...
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...