Տպել
07.03.2018
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 7

Մարտի 7-ին շարունակվել է խորհրդարանի նախօրեին հրավիրված արտահերթ նիստի աշխատանքը:

Պատգամավորները շարունակել են քննարկել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ օրենսդրական էական փոփոխություններ են իրականացվում. մի կողմից օրենսդրությունը համապատասխանեցվում է նոր Սահմանադրության պահանջներին, մյուս կողմից հաշվի են առնվում ԵԱՏՄ եւ ԵՄ մրցակցության կանոններն ու սկզբունքները: Նոր օրենսդրությամբ բարձրացվում է մրցակցության պաշտպանության մարմնի կարգավիճակը, հստակ ամրագրվում է, որ այն անկախ ինքնավար մարմին է: Նշվել է, որ պատասխանատվության միջոցների կիրառման մեխանիզմները համապատասխանեցվել են միջազգային չափանիշներին: Արտակ Շաբոյանի խոսքով՝ հնչած առաջարկներն առաջիկայում կքննարկվեն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Զեկուցողի համոզմամբ՝ նոր փաթեթը կնպաստի հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, կնպաստի մեր երկրում մրցակցային պայմանների բարելավմանը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ վերջինիս նախապատրաստումը պայմանավորված է նոր Սահմանադրության պահանջներին օրենսդրությունը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախատեսվում է հատուկ կացության կարգավիճակ շնորհելու լիազորությունը վերապահել ՀՀ վարչապետին: Բացի այդ, օրենքից կհանվի հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշումը բողոքարկելու արգելքը:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Անդրանիկ Հարությունյանը:

Նիստի ավարտին պատգամավորները քվեարկությամբ ընդունել են արտահերթ նիստի ընթացքում քննարկված օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթները:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


07.03.2018
Մրցույթի մասին հայտարարությունը համարել չեղյալ
Հաշվի առնելով 2018 թվականի մարտի 1-ին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունները (անվանափոխությունները)՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր` 1-2.2.-88.1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 20...

07.03.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 7-ին ընդունել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է հայ-ֆրանսիական միջպետական հարաբերություններին, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը բարեկամ եր...

07.03.2018
Արա Բաբլոյանը ցավակցել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին
«Ընդունեք խորին ցավակցություններ Սիրիայում ռուսական Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Մենք կիսում ենք ձեր վիշտը եւ կարեկցում զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով նրանց համբերություն եւ տոկունություն»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական հեռագրերում: ...

07.03.2018
«Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը խարսխված է քրիստոնեական արժեքների վրա». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին հանդիպել է Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՌԴ պատվիրակությանը՝ «Հայրենիքի պատմություն» ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Մոգիլեւսկու եւ Երեւանում գիտության ու մշակույթի ռուսական կենտրոն...

07.03.2018
Մեկնարկել է ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակության այցն ԱՄՆ
Մարտի 6-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակության այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Կարնեգի հիմնադրամի փորձագետների հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել գլոբալ եւ տարածաշրջանային ա...